Մատչելիության հղումներ

ՔԿ. «Հարուցվել է քրգործ՝ Ադրբեջանի կողմից զինծառայող Թամազյանի սպանության դեպքի առթիվ»


Հայաստանի ՊՆ պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամազյանը մահացել է», - ասված է կառույցի հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանությունը` անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG