Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Մեքսիկայի Անկախության օրը


Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադոր, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը Մեքսիկայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մեքսիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համատեղ ջանքերով առավել ամրացնել հայ-մեքսիկական փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը: Հայաստանի նախագահն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG