Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ից մահացության՝ հուլիսի 31-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշը


Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 5 հազար 299 նոր դեպք, մահացել է 150 վարակակիր, սա հուլիսի 31-ից ի վեր մահացության ամենաբարձր ցուցանիշն է։ Այսպիսով, մահացածների թիվը հասավ 18 հազար 785-ի, հիվանդացության ցուցանիշը 1 միլիոն 73 հազար է:

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այսօր հայտարարել է, որ ևս ավելի քան 300 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և միայն 14 հոգի են գանգատվել թուլությունից, ոմանք օրվա ընթացքում ունեցել են մկանային ցավեր, բարձր ջերմություն ունեցողները հազվադեպ են։

Հաշվված ամիսների ընթացքում ստեղծված ռուսաստանյան Sputnik V («Սպուտնիկ Վի») պատվաստանյութի արդյունավետությունը բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ դեղամիջոցը բավարար չափով չի փորձարկվել, և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը:

«Լևադա-կենտրոն»-ի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 54 տոկոսը պատրաստ չէ պատվաստվել ռուսաստանյան պատվաստանյութով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG