Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են հումանիտար հրադադարի համաձայնությունը


Դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և դեսպան Էնդրյու Շոֆերը (Միացյալ Նահանգներ), Երևան, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ողջունում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը մարդասիրական հրադադար հաստատելու մասին և կողմերին կոչ են անում ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ներկայումս ակտիվ կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և քննարկում են զոհվածների աճյունների և անազատության մեջ հայտնված անձանց վերադարձին առնչվող կազմակերպական հարցերը:

Համանախագահները կողմերին կոչ են անում նշված խնդրի կատարման համար շտապ կարգով տրամադրել անվտանգության և կազմակերպական երաշխիքներ:

Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ՝ նպատակ ունենալով նպաստել հրադադարի կոնկրետ պարամետրերի շուրջ նրանց ջանքերին և համաձայնեցված սկզբունքների ու ձևաչափի հիման վրա բովանդակային բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը, ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG