Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է անում կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել «Ադրբեջանի գրավյալ տարածքների անօրինական բնակեցումը կանխելու ուղղությամբ»։

«Հայաստանը, օգտվելով Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունից, սկսել է լիբանանահայերին վերաբնակեցնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG