Մատչելիության հղումներ

Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նորից այցելել է Լիբանան, Բեյրութ, 1 սեպտեմբերի, 2020թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նորից այցելել է Լիբանան, Բեյրութ, 1 սեպտեմբերի, 2020թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ փորձելով օգնել այն հակասությունների հաղթահարմանը, որոնք առկա են մերձավորարևելյան այդ երկրի նոր կառավարության ձևավորման ճանապարհին։

Ավելի վաղ Ֆրանսիան Լիբանանում ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով այդ երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավորվում էին նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 15-ը։ Լիբանանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, սակայն, Reuters գործակալությանը փոխանցել է, թե սահմանված ժամկետներում նոր կառավարության ձևավորումը «հավասարազոր կլինի հրաշքի»։

Սեպտեմբերի 1-ին Բեյրութ կատարած այցի ընթացքում նախագահ Մակրոնը չէր բացառել, որ Ֆրանսիայի կողմից մշակված ճանապարհային քարտեզում տեղ գտած պահանջները չկատարելու դեպքում Լիբանանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG