Մատչելիության հղումներ

«Առևտուր չկա, ժողովուրդ չկա». հողագործները՝ կորոնավիրուսի պատճառած դժվարությունների մասին


Սամվել Շահբազյանն իր այգու խնձորները հավաքելիս Covid-ի պատճառով տուժած իր մյուս բիզնեսը հիշեց, ծաղիկներ էր աճեցնում, որոնք այս տարի այդպես էլ չվաճառվեցին:

«Դե մենք ծաղիկի գործ էինք անում, ծաղիկը չի ծախվում, քչացրել ենք», - նշեց նա:

Բայց միրգ-բանջարեղենից Արարատի մարզի բնակիչը չի դժգոհում, անցած տարվա համեմատ իր այգիների բարիքները վաճառում է երկու անգամ էժան է, ասում է՝ եթե հանկարծ իր ծախսը չհանի էլ, հոգ չէ. «Հա, դե հանենք-չհանենք, էնքան ենք հանել, որ չենք դժգոհում»:

Արարատի մարզում բերքահավաք է, հողադործներն իրենց բերքը վաճառում են գործարաններին, խանութներին, ուղարկում այլ երկրներ կամ էլ անձամբ Արարատյան դաշտի բարիքների իրացմամբ զբաղվում, ոչ բոլորն են Սամվել Շահբազյանի նման թեթև նայում կորոնավիրուսի պատճառած դժվարություններին ու հնարավոր կորուստներին։ Բերքը հավաքում են, տանում շուկա, բայց առնող չկա. «Առևտուր չկա, ժողովուրդ չկա»:

Արտաշատցի հողագործ Խաչիկ Ղուկասյանի բերքն էլ է շուրջ երկու անգամ էժանացել, առևտուր քիչ է անում, բայց փոքրաթիվ հաճախորդների համար Աստծուն փառք է տալիս: Ասում է՝ ամբողջ աշխարհն է այս օրի, պիտի յոլլա գնան։ Կառավարության մշակած օժանդակության ծրագրերի համար չի դիմել, դրա կարիքը չի ունեցել:

«Անհրաժեշտություն չունեմ, ես իմ գումարով մշակում եմ, ամեն ինչ էլ անում եմ», - ասաց Զուկասյանը:

Ջուլիետա Համբարձումյանը լոլիկ է վաճառում, գիշերվանից այնտեղ էր, սակայն մինչ ճաշի ժամը ապրանքը չէր իրացնել. «Ընդամենը 6 յաշիկ եմ ծախել, գիշերվա 2-ից եկել եմ, 50-ով էլ տալի չեն վերցնում: Անցած տարի շատ լավ էր 30-40 յաշիկով տանում էին, էս տարի, որ 4-5 յաշիկ տանում են, էլի, ուրախանում ենք»:

Տիկին Ջուլիետան հույսը դնում է միայն ամենակարողի վրա, ասում է՝ գոնե ձմեռը կարողանան հանել։ Սմբուկ ու բիբար աճեցնող Յուրան մի կերպ է յոլլա գնացել, իր հաշվակներով կորոնատարին կփակի առանց շահույթի. «Մարդկանց ձեռքը փող չկա: Բերք կա, փող չկա»:

Ավշարցի Տարոնն էլ իր 3 հեկտեր հողակտորը մշակելու համար 3 միլիոն դրամ է ծախսել, բայց դեռ կեսն էլ չի հանել: Այդուհանդերձ ոչ բոլորն են դժգոհում, որոշները վստահ են, անպայման շահույթ կունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG