Մատչելիության հղումներ

Դոհայում մեկնարկել են աֆղանական կարգավորմանը նվիրված բանակցությունները


Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են Աֆղանստանում ներքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց մասնակցում են այդ երկրի միջազգայնորեն ճանաչված կենտրոնական կառավարության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները։ Բանակցությունները մեկնարկել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի ելույթով, որը հատուկ այս նպատակով ժամանել էր Դոհա։

«Վստահ եմ, որ Աֆղանստանի բոլոր բնակիչների իրավունքների պաշտպանությունը թույլ կտա դուրս գալ բռնության այս շրջապտույտից։ Ես կարող եմ միայն կոչ անել ձեզ դիմել այդ քայլերին։ Աֆղանստանի պատմության հաջորդ գլուխը դուք եք գրելու», - դիմելով բանակցությունների մասնակիցներին` ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG