Մատչելիության հղումներ

Հայաստանում մինչև հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին


Կառավարության որոշմամբ այսօր` ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանվում է կարանտին:

Որոշման մեջ նշվում է, որ միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:

Որպես հիմնավորում հիշեցվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ինչպես նաև ԱՀԿ նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին:

XS
SM
MD
LG