Մատչելիության հղումներ

Ֆրանսիան այսօր հակահամաճարակային նոր սահմանափակումներ կմտցնի


Ֆրանսիա - Պաշտպանիչ դիմակներով աշակերտները Նիսի դպրոցներից մեկում, 1-ը սեպտեմբերի, 2020թ.

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է այսօր նոր սահմանափակումներ մտցնել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Երեկ՝ մեկ օրում երկրում հայտնաբերվել է վարակի շուրջ 10 հազար դեպք, ինչն աննախադեպ է համաճարակի տարածումից ի վեր։

Դեպքերի կտրուկ աճ է նկատվում նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Չեխիայում և Ուկրաինայում։

Վարակի տարածման առումով առաջատարն աշխարհում այժմ Հնդկաստանն է․ ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող երկրում անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակի շուրջ 100 հազար դեպք, 1200-ից ավելին մահացել են։

Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսն արդեն մոտ մեկ միլիոն կյանք է խլել, վարակվել է ավելի քան 28 միլիոն մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG