Մատչելիության հղումներ

Կուլեբա․ «Ուկրաինայում խաղաղության բանալին գտնվում է Մոսկվայում»


«Ուկրաինան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի երկրի արևելքում ծագած հակամարտությունը կարգավորելու նպատակով», - այսօր Իսպանիա կատարած այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ կոչ անելով ԵՄ անդամ պետություններին չհրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունից։

«Հուսով ենք, որ եվրոպական ընտանիքը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ «Մինսկյան համաձայնագրերի» կյանքի կոչման նպատակով։ Ուկրաինայում խաղաղության հաստատման բանալին գտնվում է Մոսկվայում», - նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG