Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է կրճատել Իրաքում տեղակայված իր զորախմբի թվաքանակը


Ամերիկացի զինծառայողներն Իրաքում, արխիվ

Վաշինգտոնը ավելի քան 40 տոկոսով նվազեցնում է Իրաքում տեղակայված ամերիկյան զորախմբի թվաքանակը։ Մոտ ապագայում Իրաքի տարածքում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը 5 հազար 200-ից կնվազեցվի՝ հասնելով 3 հազարի։

Ամերիկյան հրամանատարության պնդմամբ՝ Իրաքի զինված ուժերը ներկա փուլում ի վիճակի են ինքնուրույնաբար դիմակայել երկրի տարածքում գործող ահաբեկչական կառույցներին՝ նախևառաջ «Իսլամական պետություն» խմբավորման մնացուկներին։

Ամերիկացի զինվորականներն Իրաքում են գտնվում 2003 թվականից, նրանց առավելագույն թվաքանակն արձանագրվել է 2011 թվականին՝ ավելի քան 100 հազար մարդ։

«Մենք շարունակում ենք ընդլայնել Իրաքի զինված ուժերի հետ իրականացվող մեր գործընկերային ծրագրերը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս նվազեցնել ամերիկացի զինվորականների ներկայությունը երկրի տարածքում», - Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է ամերիկյան բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենք ՄըքՔենզին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG