Ավստրալիայում 46-ամյա սերֆինգիստ է զոհվել շնաձկան հարձակման հետևանքով։
Ոստիկանությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ընկերները տուժածին ափ են դուրս բերել, բայց փրկարարներին ու բուժաշխատողներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Gold Coast կոչվող լողափում, ըստ տեղական մամուլի հրապարակումների, շնաձկան հարձակման հետևանքով մահվան վերջին դեպքը տեղի էր ունեցել 1958 թվականին։
Իսկ ընդհանուր առմամբ․ օվկիանոսներով շրջապատված Ավստրալիայում հաճախ են շնաձկների հարձակումներ տեղի ունենում լողորդների կամ ջրային սպորտով զբաղվող մարզիկների վրա։ Բնության պահպանության ընկերակցության տվյալներով` միայն 2020 թվականի ընթացքում արդեն արձանագրվել է մարդկանց վրա շնաձկների հարձակման 19 դեպք։