Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իրավապահները խուզարկություններ են սկսել ընդդիմադիր կազմակերպություններում


Խուզարկություն «Բաց Ռուսաստան» կազմակերպության գրասենյակում, արխիվ

Ռուսաստանում տեղական ընտրությունների նախաշեմին իրավապահները խուզարկություններ են սկսել անկախ թեկնածուներ առաջադրած Կրեմլին քննադատող կազմակերպություններում։

Ոստիկաններն այսօր մտել են «Բաց Ռուսաստան» և МБХ Медиа կազմակերպությունների գրասենյակներ։ Խուզարկություններ են կատարվում նաև «Միավորված դեմոկրատների» Վլադիմիրի, Իվանովո մարզի ու Թաթարստանի գրասենյակներում։

«Բաց Ռուսաստանի» ներկայացուցիչ Տատյանա Բուրակովան հայտնել է, որ «Յուկոսի» գործով խուզարկություններ կատարելու թույլտվությունը տվել է Մոսկվայի դատարանը։ «Տելեգրամ» կանալում նա գրել է, որ ակնհայտորեն «Յուկոսի» գործը ոչ մի կապ չունի «Միավորված դեմոկրատների» անկախ թեկնածուների հետ։

«Սա պետության կողմից ճնշումներ ու բեսպրեդել է հօգուտ «Եդինայա Ռոսիայի», որն այս ընտրություններում խայտառակ պարտվում է»,-գրել է Տատյանա Բուրակովան։

«Միավորված դեմոկրատները» Ռուսաստանի ՏԻՄ ընտրություններում 500 թեկնածու են առաջադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG