Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Ապարան համայնքի ղեկավարին, գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ


Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը յուրացնելու համար:

Քրեական գործն այսօր, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG