Սեպտեմբերի 8-ին վերաբացվեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռ/Կ-ի հունգարական ծառայությունը։ Նախկինում այն փակվել էր սառը պատերազմի ավարտից հետո, երբ Հունգարիան ընտրեց զարգացման ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատ խոսքի ճանապարհը։
Սակայն հիմա հունգարական ծառայությունը վերականգնվել է, քանի որ միջազգային կազմակերպությունները վերջին ժամանակներում մտահոգություն են հայտնում, որ Հունգարիայում մամուլի ազատության իրավիճակը վատթարացել է։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2020 թվականի զեկույցում Հունգարիան մամուլի ազատության ինդեքսով 16 աստիճան նահանջել է, զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը։ Վերջին 10 տարվա ընթացքում վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը վերահսկողություն է սահմանել հունգարական մամուլի մեծ մասի վրա, ներառյալ հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն։
«Ազատություն» Ռ/Կ-ը հունգարական ծառայությունը վերականգնելու որոշումն ընդունել էր անցած աշնանը։
Բուդապեշտում տեղակայված հունգարական ծառայությունը գործելու է որպես օն-լայն պլատֆորմ։