Էստոնիայում անցկացվող համատեղ զորավարժությունում ամերիկացի ու էստոնացի զինվորականները հրթիռային և ռեակտիվ-հրետանային համակարգերից մարտական կրակոցների վարժանքներ են կատարել։
Երեկ նախատեսված էր թույլատրել լրագրողների մուտքը Տապա փորձադաշտ, սակայն զինվորներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, ինչի պատճառով մամուլի ներկայությունը չեղարկվել է։
Զորավարժությունն ամեն դեպքում անցկացվել է՝ խիստ պահպանելով սոցիալական հեռավորության պահանջները, հաղորդել է Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը։
Զորավարժություններին մասնակցել են ամերիկյան զենիթահրթիռային ստորաբաժանումներ, որոնց տեղակայման վայրը Գերմանիան է։
Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայացուցիչն ասել է, որ զորավարժությունները նախապես պլանավորված էին և կապ չունեն տարածաշրջանում ընթացող որևէ իրադարձության հետ։