Մատչելիության հղումներ

Տիխանովսկայան միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի և նրա կառավարության դեմ


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, արխիվ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան սեպտեմբերի 8-ին հեռավար ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)` միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա կառավարության հանդեպ։

Բելառուսում ստեղծված իրավիճակը նա գնահատել է «բացարձակապես անընդունելի» և հայտարարել, թե Ալեքսանդր Լուկաշենկոն այլևս չի ներկայացնում Բելառուսը։

Բելառուսը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, բայց 1997 թվականից ի վեր, երբ սառեցվեց երկրի դիտորդի կարգավիճակը, ԵԽԽՎ-ն շարունակում է երկխոսությունը Բելառուսի իշխանությունների և քաղաքական գործիչների հետ։

XS
SM
MD
LG