Մատչելիության հղումներ

Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս միանալ Հայաստանի ազգային հավաքականին. Կապառոս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին, Էստոնիայի ընտրանու դեմ վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

«Դատելով նրա հետ ունեցած զրույցից կարող եմ ասել, որ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է գալ Երևան ու նվիրումով խաղալ հավաքականի և երկրի համար», - նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Մխիթարյանն ընտրանու այս հավաքին չի միացել. Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հենրիխը Կապառոսին ասել է՝ լավ մարզավիճակում չէ, ուստի չի կարող միանալ հավաքականին, սակայն ֆուտբոլային հանրության պնդմամբ՝ հավաքականին չմիանալու պատճառն ամենևին էլ մարզավիճակը չէ, այլ ֆեդերացիայի հետ ունեցած խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG