Մատչելիության հղումներ

Վրաստանում ինքնամեկուսացման և կարանտինի ժամկետները դարձրել են 12-8 օր


Դատարկ փողոց Թբիլիսիում, արխիվ
Դատարկ փողոց Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի իշխանությունները ինքնամեկուսացման և կարանտինի ժամկետները դարձրել են 12-8 օր, մինչ այդ այդ ժամկետը 14-12 օր էր:

Վարչապետ Գեորգի Գախարիան այսօր նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ից Վրաստան ժամանող բոլոր արտասահմանցիները պարտավոր են կորոնավիրուսի առկայությունը հերքող փաստաթուղթ ներկայացնել, արյան անալիզի պատասխանը պետք է լինի առավելագույնը 72-ժամյա վաղեմության:

Նոր կարգը կվերաբերի նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներին, որոնց համար Վրաստանը ավելի վաղ բացել էր սահմանները առանց սահմանափակումների:

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք՝ հիվանդացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 1684-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG