Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, նախատեսված է նաև հանդիպում երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Վալիդ Մուալլեմի հետ:
Սա Լավրովի առաջին այցն է դաշնակից Սիրիա՝ 2012 թվականից ի վեր։
Այսօր ավելի վաղ Բաշար Ասադը հանդիպել էր Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ, նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում:
Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից: 9-րդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունում Մոսկվան ռազմական աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Բաշար Ասադի զորքին: