Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում կազատազրկվեն «վտանգավոր վարակիչ հիվանդությունների» բուժումից հրաժարվողները


Բժշկական կենտրոն Թուրքմենստանում
Բժշկական կենտրոն Թուրքմենստանում

Թուրքմենստանի իշխանությունները Քրեական օրենսգրքի փոփոխություններով 2-5 տարվա ազատազրկում են սահմանել «վտանգավոր վարակիչ հիվանդությունների» բուժումից հրաժարվող կամ հիվանդանոցներից փախուստի դիմող անձանց համար:

Երկրի իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել, այդուհանդերձ որոշ քաղաքներում, ինչպես հաղորդվում է, կարանտինային սահմանափակումներ են մտցվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը Թուրքմենստան կատարած այցից հետո հորդորել է երկրի կառավարությանը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր ձեռնարկել, եթե նույնիսկ COVID-19-ի դեպքեր չեն արձանագրվել:

«Ազատության» թուրքմենական ծառայության թղթակիցները տեղից պարբերաբար հաղորդում են թոքաբորբից մահացածների, հոսպիտալացվող անձանձ թվի կտրուկ աճի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG