Մատչելիության հղումներ

Չեխիան վերադառնում է դիմակների՝ օրեցօր աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը


Չեխիա - Զբոսաշրջիկներ Պրահայում, արխիվ

Սեպտեմբերի 5-ին Չեխիան հայտնել է կորոնավիրուսի 798 նոր դեպքի մասին, որը մարտից ի վեր համավարակի ամբողջ ընթացքում ամենաբարձր թիվն է։

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման աճ է նկատվում, ու կառավարության որոշմամբ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտում ուղևորները կրկին պարտավոր են դիմակ կրել։ Նախկին սահմանափակումները թուլացնելուց հետո դիմակ կրելը պարտադիր էր միայն մետրոպոլիտենում։

Սեպտեմբերի 9-ից դիմակները պարտադիր կլինեն նաև փակ տարածքներում՝ ներառյալ առևտրի կենտրոններն ու խանութները, մինչև կեսգիշեր պետք է փակվեն բարերն ու գիշերային ակումբները, իսկ սեպտեմբերի 14-ից դիմակները պարտադիր կլինեն դպրոցական ուսումնական հաստատություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG