Մատչելիության հղումներ

Թրամփը պատմական է գնահատել Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրումը


ԱՄՆ նախագահը ելույթ է ունենում Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 4-ը սեպտեմբերի, 2020թ.
ԱՄՆ նախագահը ելույթ է ունենում Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 4-ը սեպտեմբերի, 2020թ.

ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքում Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները տնտեսական համագործակցության պայմանագիր ստորագրեցին։

«Սա իսկապես պատմական օր է, շատ կարևոր օր։ Ես ուրախ եմ հայտարարելու իսկապես պատմական հանձնառությունների մասին։ Սերբիան և Կոսովոն հանձնառություններ ստանձնեցին նորմալացնելու տնտեսական հարաբերությունները», - պայմանագրի ստորագրման արարողությունից հետո, Սպիտակ տան օվալաձև սրահում սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, թե դեռ շատ տարբերություններ կան Սերբիայի ու Կոսովոյի միջև, բայց պայմանագիրը նա առաջընթացի մեծ քայլ է գնահատել։

Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին ասել է, թե պայմանագիրը պետք է առաջնորդի դեպի երկկողմ ճանաչում։

2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Աշխարհի շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց Բելգրադը մերժում է Կոսովոն ընդունել որպես անկախ պետություն։

Վաշինգտոնում կայացած բանակցություններում Կոսովոն ճանաչելու հարց չի քննարկվել, որպեսզի դրանք չտապալվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG