Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 6 միլիոն 140 հազարը


ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Վաշինգտոն, 30 հունիսի, 2020թ.
ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Վաշինգտոն, 30 հունիսի, 2020թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 140 հազարը:

Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների համաձայն, ԱՄՆ-ում վարակից մահացել է 186 հազար 698 մարդ:

Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչիի փոխանցմամբ, սեպտեմբերի 7-ին Աշխատանքի օրվա կապակցությամբ կայանալիք հանրային տոնախմբությունները կարող են հանգեցնել ախտահարումների թվի էական աճին:

Նա ասել է, որ Մոնտանայի և Միչիգանի նահանգներում վարակը մեծ արագությամբ է տարածվում, հատկապես 19-ից 25 տարեկան երիտասարդների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG