Մատչելիության հղումներ

Վարչապետ Կաստեքսը Ֆրանսիան ճգնաժամից դուրս բերելու ծրագիր է ներկայացրել


Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքս, արխիվ

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ներկայացրել է, թե ինչպես է կառավարությունը նախատեսում երկիրը դուրս բերել համաճարակի պատճառով ծագած ճգնաժամից:

Հաջորդ երկու տարիների ընթացքում Փարիզը 100 միլիարդ եվրո կծախսի ազգային տնտեսությունը վերականգնելու համար: Դրանից 35 միլիարդը կուղղվի ֆրանսիական բիզնեսի մրցունակության բարելավմանը, այդ թվում՝ արտադրության հարկերի իջեցման միջոցով:

Կառավարությունը մտադիր է պայքարել հատկապես երիտասարդների շրջանում գործազրկության դեմ և 2021 թվականին ստեղծել առնվազն 160 հազար նոր աշխատատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG