Մատչելիության հղումներ

Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ


Գոռ և Էդգար Մալաքյաններ
Գոռ և Էդգար Մալաքյաններ

Դատարանը մերժել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Գոռ Մալաքյանին կալանավորելու միջնորդությունը։ «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը: Ավելի վաղ, սակայն, մեկ ամսով կալանավորվեց Մալաքյան եղբայրներից ավագը՝ Էդգար Մալաքյանը։

«Դատարանը Էդգար Մալաքյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, բավարարեց իմ բողոքը, բայց կալանավորման միջնորդությունը նույնպես բավարարեց: Իհարկե, մասնակի` մեկ ամսով: Քննիչը պահանջել էր երկու ամիս, բավարարեց մեկ ամսով: Համաձայն չենք որոշման հետ ու բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան», - ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը` հավելելով, որ որոշումն անընդունելի է. - «Ո՛չ հիմնավոր կասկածը կա, ո՛չ կալանավորման հիմքերը»:

Եղբայրներին երեկ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG