Մատչելիության հղումներ

Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց


Ոստիկանության ավտոմեքենաներ Երևանում, արխիվ
Ոստիկանության ավտոմեքենաներ Երևանում, արխիվ

Հայաստանի ստիկանությունում նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով պայմանավորված՝ Կառավարությունն այսօր ընդունեց համապատասխան որոշում։ Ոստիկանությանն անհրաժեշտ գումարը հատկացնելու նպատակով Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ ներկայացրեց Պարեկային ծառայության ձևավորման ընթացի վերաբերյալ: Այսպես՝ իրականացվել է դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից սպասվում է 5-ամսյա դասընթացի մեկնարկի փուլը: «Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը: 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտին Երևան քաղաքում Պարեկային ծառայությունը 700 անձի կազմով պատրաստ կլինի մեկնարկելու: Դրանից հետո Պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Պարեկային ծառայության հետ գործարկվելու է Օպերատիվ կառավարման կենտրոն», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Պարեկային ծառայությունն ունենալու է նաև նոր զենքի տեսակ. այն նախատեսվում է ձեռք բերել աշնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG