Մատչելիության հղումներ

Թուրքիայում համաճարակային իրավիճակը կրկին վատթարանում է


Թուրքիա - Բուժաշխատողներ Անկարայում, արխիվ
Թուրքիա - Բուժաշխատողներ Անկարայում, արխիվ

Թուրքիայում համաճարակային իրավիճակը կրկին վատթարանում է: Առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջան հայտարարել է, որ երկրում վարակի երկրորդ զանգվածային բռնկում է սկսվել:

Երեկվա դրությամբ Թուրքիայում վիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1596-ով՝ կազմելով 273 հազար 301, 45 մարդ մահացել է, ընդհանուր առմամբ՝ 6 հազար 462:

Ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Անկարայում, հիվանդների թվի լուրջ աճ կա նաև Մարդին, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Բաթման նահանգներում:

Նախարարի համոզմամբ՝ այս աճը պայմանավորված է սահմանափակումների թուլացմամբ, զբոսաշրջային ակտիվ սեզոնով:

Այնուհանդերձ, թուրքական իշխանություններն առայժմ չեն պատրաստվում գնալ նոր սահմանափակումների: Քաղաքացիներին կոչ է արվում լինել աչալուրջ, խուսափել բազմամարդ միջոցառումներից և խստորեն պահել հակահամաճարակային կանոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG