Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուն դատապարտվել է 4 տարի 3 ամսվա ազատազրկման


Ադրբեջանցի ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլու, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլու, արխիվ

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուն այսօր Բաքվի Նիզամիի շրջանի դատարանի կողմից դատապարտել է 4 տարի 3 ամսվա ազատազրկման։

Յաղուբլուն ձերբակալվել էր այս տարվա մարտի 22-ին՝ Բաքվի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ Ադրբեջանական ոստիկանությունը պնդում էր, որ պատահարից անմիջապես հետո Յաղուբլուն ծեծի էր ենթարկել իր մեքենային հարվածած մեկ այլ մեքենայի վարորդին և նրա կնոջը։ Յաղուբլուն ներկայացված մեղադրանքը չէր ընդունել և իր վերջին խոսքում հայտարարել էր հացադուլ սկսելու մասին։

Այսօր դատավճռի հրապարակումից անմիջապես հետո մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի առջև։

«Այս դատավճիռը գործող վարչակազմի քաղաքական վրեժխնդրության ևս մեկ վկայությունն է։ Եթե հորս հետ որևէ վատ բան պատահի, դրա պատասխանատվությունը կրելու է անձամբ Իլհամ Ալիևը», - հայտարարել է ընդդիմադիր գործչի դուստր Նիգար Խազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG