Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերը հատեցին մեկ միլիոնի շեմը


Նոր ուսումնական տարվա առաջին օրը Ռուսաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերը հատեցին մեկ միլիոնի շեմը:

Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է COVID-19 վիրուսի 1 միլիոն 48 դեպք։ Վարակվածներից 800 հազարը բուժվել են, ավելի քան 17 հազարը՝ մահացել։

Կենտրոնական և մարզային իշխանությունների կարծիքով` կորոնավիրուսային նման պայմաններում կարելի է վերսկսել դասերը։

Մոսկվայում դպրոցների ու քոլեջների աշակերտների թիվը հասնում է 1,5 միլիոնի, որոնցից 113 հազարը առաջին դասարանցիներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG