Մատչելիության հղումներ

Դինքին սպանած թուրք ազգայնականը ևս 4 տարի կանցկացնի բանտում


Արխիվային լուսանկար

Ամիսներ առաջ մամուլում տարածված տեղեկության համաձայն, 2007 թվականի հունվարի 19-ին պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը մոտ օրերս պետք է դուրս գար բանտից: «Ակօս»-ի փոխանցմամբ, Սամասթը ևս 4 տարի կանցկացնի բանտում կալանավայրի պահակների վրա հարձակվելու, նրանց սպառնալու և վիրավորելու համար:

Դինքին սպանելու համար 13 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտված Սամասթի պատժաժամկետի ավարտին ավելի քան մեկ տարի էր մնացել, սակայն նա կարող էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել արդեն այս ամիս: Չնայած նրա պատժաժամկետը հնարավոր է երկարաձվեր` Դինքի գործով անցած տարի նրան առաջադրված մեկ այլ՝ «հանցավոր խմբավորմանը անդամակցելու» մեղադրանքով:

Այս մասով դատարանը դեռ որոշում չի կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG