Մատչելիության հղումներ

Արմավիր գյուղում հրդեհից տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, 4-ի վիճակն էլ ծայրահեղ ծանր է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Բոլորն արական սեռի են՝ 24, 32, 33 և 46 տարեկան:

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորն արական սեռի են, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրությունը մանրամասնում է.

  • 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35 տոկոս:
  • 32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90 տոկոս:
  • 46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50 տոկոս:
  • 24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30 տոկոս:

Հիշեցնենք, «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիր գյուղի մասնաճյուղում հրդեհը տեղի է ունեցել այսօր, 2 մարդ զոհվել է: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հրդեհը հաջորդել է պայթյունին:

XS
SM
MD
LG