Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հակադարձում է Սլովակիային՝ արտաքսելով երեք դիվանագետի


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանը որպես պատասխան քայլ Մոսկվայից արտաքսում է երեք սլովակ դիվանագետների: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն էր հրավիրվել Սլովակիայի դեսպան Պետր Պրիպուտենը՝ իր երկրից երեք ռուսաստանցի դիվանագետների արտաքսման կապակցությամբ։

Սլովակիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրից արտաքսված ռուսաստանցի դիվանագետները կասկածվում են երրորդ պետության տարածքում հանցագործության՝ մասնավորապես ազգությամբ չեչեն Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանությանը առնչություն ունենալու մեջ:

Խանգոշվիլին սպանվել է անցյալ տարի Գերմանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG