Մատչելիության հղումներ

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագն այս տարի դռնփակ կլինի


Պատարագ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, արխիվ

Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ամենամյա պատարագը այս տարի դռնփակ կանցկացվի: Հաշվի առնելով համավարակի հանգամանքը՝ նման որոշում է կայացվել թուրքական պատկան մարմինների հետ խորհրդակցության արդյունքում:

Ավանդաբար սեպտեմբեր ամսվա առաջին կամ երկրորդ կիրակին մատուցվող պատարագը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Խաչվերացի տաղավար տոնի Բարեկենդանի կիրակի օրը՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանի գլխավորությամբ: Պատարագին ներկա կգնվեն միայն արարողության մասնակից հոգևոր հայրերը, սուրբ սեղանի սպասավորներն ու դպրաց խումբը, իսկ հավատացյալները միջոցառմանը կարող են հետևել առցանց հեռարձակմամբ:

95 տարի դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, սակայն 2015-2017 թվականներին քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների առնչությամբ Թուրքիայի իշխանությունները պատարագների անցկացումը չէին արտոնել։ Եռամյա ընդմիջումից հետո՝ 2018-ին, եկեղեցում կրկին պատարագ էր տեղի ունեցել։

XS
SM
MD
LG