Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը և Հարությունյանը պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղի շրջաններ:

Հիշեցնենք, որ Արցախում է գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG