Մատչելիության հղումներ

Մերկել․ Համաճարակային իրավիճակը կվատթարանա


Գերմանիայի կանցլերը զգուշացրել է, որ կորոնավիրուսի համաճարակն առաջիկա ամիսներին կխորանա, և որ կյանքը բնականոն հունի չի վերադառնա, քանի դեռ չի գտնվել դրա դեմ պատվաստանյութը։ «Սա շատ լուրջ հարց է, ավելի լուրջ, քան երբևէ, և դուք պետք է շարունակեք դրան լրջորեն վերաբերվել»,- այսօրվա ուղերձում հորդորել է Մերկելը գերմանացիներին։

Եվրոպայում վերջին շաբաթներին դեպքերի աճ է գրանցվում, որոշ երկրներ խստացնում են սահմանափակումները։ Փարիզում և շրջակա արվարձաններում այսօրվանից պարտադիր է դիմակ կրել՝ բաց և փակ տարածքներում, բացառություն է արված միայն վազորդների և հեծանվորդների համար։ Սեպտեմբերի 1-ից էլ դիմակները պարտադիր կդառնան Չեխիայում՝ հասարակական տրանսպորտում և մարդաշատ վայրերում։

XS
SM
MD
LG