Մատչելիության հղումներ

Թուրքիայի բանտում մոտ 8 ամսվա հացադուլից հետո մահացել է փաստաբան Էբրու Թիմթիկը


Բանտ Թուրքիայում, արխիվ

Թուրքիայում 238 օրվա հացադուլից հետո մահացել է փաստաբան Էբրու Թիմթիկը, ով ծայրահեղ այդ քայլին էր դիմել՝ արդար դատավարության պահանջով։

Իրավաբանը երկու տարի առաջ ազատազրկվել ու ավելի քան 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչական խմբավորման անդամակցելու մեղադրանքով, ինչը նա մինչև վերջ չէր ընդունում։

42-ամյա կինը, ըստ հարազատների, հացադուլի վերջին օրերին 30 կգ էր կշռում, հյուծվել էր ու կորցրել առողջությունը։

«Էբրու Թիմթիկը սպանվեց այս ռեժիմի բռնապետների կողմից», - Թվիթերում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը։

Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հորդորել էին Անկարային ազատ արձակել փաստաբանին, իշխանությունները, սակայն, տեղի չէին տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG