Մատչելիության հղումներ

Ֆրանսիան տարին կարող է սպասվածից լավ տնտեսական ցուցանիշներով փակել


Ֆրանսիական տնտեսությունը 2020 թվականը կարող է սպասվածից լավ ցուցանիշներով փակել։ Այսօր Փարիզում ֆրանսիական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լեմյերը։

«Ես կարծում եմ, որ մեր ցուցանիշները կարող են կանխատեսվածից ավելի դրական լինել։ Ճգնաժամի ամենապիկային պահին մենք կանխատեսում էինք, որ հետևանքները շատ ծանր են լինելու, և տնտեսական անկումը 11 տոկոս է կազմելու։ Մինչև արձակուրդային սեզոնի ավարտը մենք բոլոր հնարավոր քայլերը գործադրեցինք ճգնաժամի հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Այդ քայլը մեզ հնարավորություն է տալիս որոշակի զգուշավոր լավատեսություն ցուցաբերել։ Դրա հետ մեկտեղ ես զգուշավոր եմ, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ միջազգային գործոններ, որոնք կարող են ազդել ֆրանսիական տնտեսության վրա։

Խոսքը, մասնավորաբար, «Բրեքզիթի», ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների և աշնանը կայանալիք ամերիկյան ընտրությունների մասին է։ Այս վերջին գործոնն ի դեպ շատ լուրջ ազդեցություն ունի միջազգային առևտրի վրա», - նշում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG