Մատչելիության հղումներ

Առաջին բժիշկ Ազգային հերոսը․ Հագոպ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով


Նախագահի հրամանագրով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Նա պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով, իսկ այդ շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տարեսկզբին նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Հագոպ (Հրայր) Հովագուիմիանն առաջին բժիշկ Ազգային հերոսն է, որ արժանացել է այդ կոչմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG