Միացյալ Նահանգների առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երեք գիտահետազոտական ինստիտուտների նկատմամբ, որոնք կասկածվում են քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերում աշխատելու մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության 33-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի, Կիրովում գտնվող՝ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի, Օրգանական քիմիայի և տեխնոլոգիաների պետական գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը Միացյալ Նահանգներում համարվում է ազգային անվտանգությանը կամ երկրի արտաքին քաղաքականության շահերին հակասող: