Մատչելիության հղումներ

Պաշտոնեական չարաշահումներ` «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ»-ի գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու գործընթացներում


Armenia - Office of the Prosecutor-General, Undated

Դատախազությունը «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու գործընթացներում առերևույթ պաշտոնեական չարաշահումներ է հայտնաբերել:

«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերությունը 2012թ․ մարտին վարձակալության պայմանագրով 160․000 դրամ ամսական վարձավճարով N ՍՊԸ-ին է հանձնել Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մի մասը` առաջին հարկի 21,2քմ, 17,1քմ և 6,3քմ մակերեսներով տարածքները: Պայմանագրով վարձակալը պարտավորվել է ժամանակին վարձատուին վճարել վարձակալված տարածքի համար վարձավճարը, ինչպես նաև իր կողմից օգտագործված էլէներգիայի, ջրի, կոմունալ ծառայությունների վարձը։ Վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության ենթավարձակալության հանձնելու իրավունք: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2015թ․ մարտի 23-ը, հետագայում կողմերի միջև այն երկու անգամ երկարաձգվել է մինչև 2021թ. մարտի 23-ը՝ առանց վարձավճարի փոփոխության։

Վարձակալ ընկերությունը 2012-2019թթ. այլ ընկերությունների հետ կնքել է նշված տարածքները ենթավարձակալությամբ տրամադրելու, դրանց ժամկետները երկարաձգելու պայմանագրեր՝ յուրաքանչյուր անգամ սահմանելով ավելի բարձր վարձավճար՝ 210․000 դրամից հասցնելով մինչև 425.000 դրամ:

Ենթավարձակալության պայմանագրերից հետևում է, որ N ՍՊՆ-ն 2012թ․ ապրիլից մինչև 2015թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար այդ եղանակով ստացել է շուրջ 7․3մլն դրամի չափով, 2015թ․ մարտից մինչև 2016թ․ ապրիլ ամսի համար շուրջ 4․6մլն դրամի չափով, 2016թ․ ապրիլից մինչև 2018թ․ օգոստոս ամսվա համար՝ շուրջ 13․3մլն դրամի չափով, իսկ 2018թ․ օգոստոսից մինչև 2020թ․ մարտ ամիսը՝ շուրջ 8․1մլն դրամի չափով վարձավճարի գումարներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 33․3 մլն դրամի չափով վարձավճար: Մինչդեռ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ն նույն ժամանակահատվածի համար N ՍՊԸ-ից ստացել է ընդամենը շուրջ 15․4 մլն դրամի չափով վարձավճար։

Վարձակալության ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքների ենթավարձակալությամբ ծանրաբեռնված լինելու հանգամանքը վկայում է, որ դրանք ունեցել են պահանջարկ և ենթավարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ նշվել է դրա իրական շուկայական արժեքը, ինչը շուրջ 17 միլիոն 894 հազար դրամով ավելի է, քան ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափը։

Ընկերության պաշտոնատար անձանց կողմից 2012թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ որպես վարձատու ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում գույքը տրամադրվել է վարձակալության իրական արժեքից շուրջ 17․9 մլն դրամ էժան գնով և վարձավճարի գումարի մեջ կոմունալ վճարները ներառելով փաստացի շուրջ 887․454 դրամի չափով վարձավճարը նվազեցվել է: Արդյունքում պետական բաժնեմասով «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ է մուտքագրվել իրական արժեքից ավելի պակաս գումար՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG