Աֆղանստանում հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ:
Բնական աղետը տեղի է ունեցել մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Փարվանի նահանգում, որտեղ հեղեղումների և սելավի արդյունքում տներ են փլուզվել:
Նահանգի իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ մեծ թվով բնակիչներ մնացել են փլատակներում: Մոտ 90 բնակիչներ վնասվածքներ են ստացել և փոխադրվել են նահանգանիստ Չարիքարի հիվանդանոց:
Զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Աղետը վերապրածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են: