Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը խոսել է կորոնավիրուսի վտանգի մասին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, արխիվ, Փնեհնյան, 24 մայիսի, 2020թ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի նիստում կոչ է արել առավել ջանքեր գործադրել կորոնավիրուսի համավարակի դեմ:

Հյուսիսային Կորեայում պաշտոնական տվյալներով չկան կորոնավիրուսի դեպքեր, սակայն նախագահ Կիմ Չեն Ընը հուլիսին ասել է, թե «վիրուսը գուցեև սողոսկել է մեր երկիր»:

Նա այդ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ մի տղամարդու մոտ նկատվել են կորոնավիրուսին բնորոշ նշաններ:

Ավելի ուշ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները հայտնել են, որ այդ տղամարդու ախտորոշման մասին հստակ տեղեկություն Հյուսիսային Կորեայից չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG