Մատչելիության հղումներ

Երևանի Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է


Փրկարարները դեպքի վայրում, Երևան, 26-ը օգոստոսի, 2020թ.

Երևանի Ռայնիսի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ժամը 13:01 փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, 58-ամյա Արթուր Ղ․-ի դին։

Հիշեցնենք, ևս երկու մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության:

Պայթյունի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է վաղ առավոտյան, ըստ այդ ահազանգի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:

Դեպքի վայր են մեկնել մի քանի տասնյակ փրկարարներ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Դեպքի վայրում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում հաստատեց մահացած տղամարդու դին փլատակներից դուրս բերելու փաստը:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG