Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Թեհրանում հանդիպում է Իրանի ղեկավարների հետ


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին Թեհրանում այսօր հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Այսօր ավելի վաղ կայացել է նրա հանդիպումը Իրանի միջուկային ծրագրերի ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ, որը երկու կողմերը կառուցողական են գնահատել։

Ատոմային միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդն անցած հունիսին բանաձև էր ընդունել` պահանջելով, որ Թեհրանը թույլատրի միաջազգային տեսուչներին ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում։ Հնարավոր է` այնտեղ դեռ մնում են չհայտարարագրված միջուկային նյութեր կամ դրանց մնացորդներ։

Թեհրանը երեկ ասել է, որ Գրոսիի այցը կամրապնդի կապերն ու վստահությունը Իրանի ու Միջազգային ատոմային գործակալության միջև։

Ռաֆայել Գրոսին նաև հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG