Այսօր աշխարհում առաջին անգամ պարաշյուտային թռիչք է կատարվել արևի էներգիայով աշխատող սպորտային օդանավից։
Շվեյցարիայում փորձնական թռիչքն իրականացրած արևային օդանավը ավելի քան 1500 մետր բարձրություն է հավաքել։ Օդանավը սնվում է երկու թևերին տեղադրված արևային մարտկոցներով։
«Այսօր շատ նորարարություններ կային, բայց ամենագլխավորը արևային էներգիայով էլեկտրական օդանավից առաջին թռիչքն էր, որ երբևէ կատարվել է»,- ասել է պարաշյուտիստ Ռաֆայել Դոմյանը։