Իրանի արտգործնախարարության մամուլի նորանշանակ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանի հանդեպ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջները իրավական հիմք չունեն։
Վերջերս Վաշինգտոնը պահանջել էր, որ ՄԱԿ-ը վերականգնի մինչև 2015 թվականի միջուկային համաձայնագրով Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները, բայց հանդիպել էր Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության դիմակայությանը։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը չեն պաշտպանել Վաշինգտոնին` գտնելով, որ ԱՄՆ-ն չի կարող միակողմանի դուրս գալ 2015-ի միջուկային համաձայնագրից, այնուհետև պահանջել վերականգնել մինչ այդ սահմանված ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները։