Մատչելիության հղումներ

Հանրապետականների համագումարի սևամորթ մասնակիցները ուժեղ աջակցություն են հայտնել Դոնալդ Թրամփին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի ժամանակ, Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, 24-ը օգոստոսի, 2020թ.

Դոնալդ Թրամփին պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրելու նպատակով երեկվանից մեկնարկած Հանրապետական կուսակցության առցանց համագումարում մամուլի ուշադրությունը գրավել է աֆրոամերիկացի մասնակիցների ուժեղ աջակցությունը Միացյալ Նահանգների գործող նախագահին։

Մերիլենդից կոնգրեսական մանդատի թեկնածու Քիմ Կլաչիկն ասել է՝ դեմոկրատները կարծում են, թե աֆրոամերիկացիները պետք է իրենց ձայն տան՝ անկախ նրանց վերաբերմունքից։

«Ջո Բայդենը կարծում է՝ մենք չենք կարող ինքնուրույն մտածել, որ ինչ-որ մեկի մաշկի գույնը թելադրում է նրա քաղաքական հայացքները», - ասել է նա։

Ամերիկյան ֆուտբոլի լեգենդ Հերշել Ուոքերը Թրամփին կոչել է իր լավ ընկերը։

Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը՝ միակ սևամորթ հանրապետական սենատորը, իր ելույթում ասել է. - «Այս ընտրություններում որոշվելու է ձեր ապագան, ուստի շատ կարևոր է նկարագրել Դոնալդ Թրամփի ու Ջո Բայդենի ամբողջական կերպարները։ Ջո Բայդենն ասել է՝ եթե սևամորթը իր օգտին չքվեարկի, ուրեմն նա իսկական սևամորթ չէ»,- նշել է աֆրոամերիկացի սենատորը՝ քննադատելով դեմոկրատների նախագահի թեկնածուին։

2016 թվականի նախագահական ընտրություններին Թրամփը ստացել էր սևամորթ ընտրողների ձայների 8 տոկոսը։

2020 թվականի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG