Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին Անկախության օրվա առթիվ


Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոու, արխիվ
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոու, արխիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում:

Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ և բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջև ձևավորվել են անկեղծ երկխոսություն և արդյունավետ գործակցություն:

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG